«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր ծանուցագիր է ստացել 2012 թ-ին կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին:
«Եվ եթե սա իմ նկատմամբ ճնշման փորձ է, ապա պահանջում եմ, որ այս դեպքում ևս պահպանվի օրինականությունը, այն է ` դատական կարգով ինձ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ինձ նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից», - գրել է պատգամավորը:
«Ակնկալում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազը օրենքի և կարգի համաձայն առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից: Իսկ, որ այս ամենը առնչվում է ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկելու դեմ պայքարող պատգամավորի նկատմամբ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը», - հավելել է Ուրիխանյանը: