Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլում» Հայաստանի «Մի՛ ժխտիր» երգը կներկայացվի այլ վերնագրով


«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանի Don’t Deny (Մի՛ ժխտիր) երգը, որի պրեմիերան կայացավ անցած շաբաթ, ներկայացվելու է այլ վերնագրի տակ՝ «շահարկումներից» խուսափելու համար:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացած «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո՝ Face The Shadow (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»):

«Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը», - ասված է Հայաստանի հանրային հեռուստատեսության կայքէջում այս առնչությամբ հրապարակված հաղորդագրությունում:

«Եվրատեսիլն» այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG