Մատչելիության հղումներ

Նաիրտցիներին չհաջողվեց հանդիպել նախագահի հետ


Նաիրիտցիների բողոքի ցույցը նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.
Նաիրիտցիների բողոքի ցույցը նախագահականի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2014թ.

Նարիտցիներն այսօր վաղ առավոտից կրկին հավաքվել էին նախագահականի մոտ՝ ակնկալիքով, որ կկարողանան կանգնեցնել նախագահի ավտոշարասյունն ու այս անգամ անձամբ Սերժ Սարգսյանից կլսեն տեղեկություն ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերի վերաբերյալ։ Ավտոշարասյունը չկանգնեց, իսկ նախագահականից այս անգամ նրանց պահանջը լսելու դուրս չեկան։ Նաիրիտցիներին չլսեցին նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում։

Ավելի վաղ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտի» աշխատողներին ասել էր, որ փորձում են գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքը հնարավորինս արագ վաճառել։ Միաժամանակ, ԱՊՀ միջպետական բանկի հետ բանակցություններ են ընթանում՝ վարկ ստանալու և աշխատավարձի մոտ 550 միլիոն դրամի պարտքը վճարելու համար։

Հիշեցնենք, փետրվարի 6-ին մեկ տարվա աշխատավարձի պարտքով աշխատանքից ազատվեց գործարանի 1700 աշխատակից։ Ավելի ուշ «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

Ավելի քան մեկուկես տարի աշխատավարձի սպասող նաիրիտցիները շարունակում են պայքարը, և հաջողության չհասնելու դեպքում նստացույց կսկսեն։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG