Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն ասել է, որ իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և մյուս երկրների հետ բանակցություններում դեռևս չհարթված հարցեր կան։
Զարիֆն այս մասին հայտնել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո։
Լուծումներ հնարավոր է գտնել, բայց մենք դեռ տարաձայնություններ ունենք որոշ հարցերում, նշել է Զարիֆը։
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Իրանը դեռ պետք է կայացնի որոշ բարդ բայց անհրաժեշտ քայլեր միջուկային ծրագրի շուրջ գոյություն ունեցող մտահոգությունների վերաբերյալ։