Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է հիմնավորվել Աֆղանստանում


Աֆղանստանում ՄԱԿ-ի բարձրագույն ներկայացուցիչը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները սկսել են տեղափոխվել Աֆղանստան։

Նիկոլաս Հայսոմը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր ելույթի ժամանակ նշել է, որ պետք չէ թույլ տալ, որ «Իսլամական պետություն» խորը արմատներ գցի Աֆղանստանում, քանի որ այն կարող է այլընտրանք թվալ այժմ մեկուսացած ապստամբ անջատական խմբերին։

Հայսոմի ելույթին արձագանքել է նաև Ռուսաստանի ներկայացուցիչը, ով կոչ է արել Անվտանգության խորհրդին կախել ծայրահեղական խմբավորման ընդլայնումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG