Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Յոհանես Հանին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նույն օրը տեղի կունենան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին: