Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու ճանապարհին Բոսնիայի կատարելիք հաջորդ քայլին:
Բոսնիայում տարիներ շարունակված պատային իրավիճակից հետո անցած ամիս այդ երկրի քաղաքական ղեկավարությունը վերջապես համաձայնություն ձեռք բերեց Բրյուսելի հետ Կայունացման և ասոցիացման համաձայնագիր ստորագրելու և համապատասխան բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրումն, իր հերթին, կարևոր նախադրյալ է Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու համար:
Բոսնիան արևմտյան Բալկաններում միակ պետությունն է, որը դեռևս Եվրամիության անդամակցության թեկնածության հայտ չի ներկայացրել: