Մատչելիության հղումներ

Պուտինը հրապարակային ելույթ է ունենում, կատակում իր բացակայության մասին


Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ից ի վեր առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ընթացքում:

Անդրադառնալով իր առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին վերջին օրերին ռուսական և միջազգային մամուլում ծայր առած քննարկումներին, Պուտինը, մասնավորապես, ասել է․ - «Կյանքը ձանձրալի կլիներ առանց այդ բամբասանքների»:

Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Կոնստանտինյան դղյակում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղրղըզստանի նախագահ Ատամբաևը ասել է, որ Պուտինը «գերազանց մարզավիճակում էր» և նրանք միասին շրջել են դղյակի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG