ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ այդ երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Մարտի 15-ին հեռարձակված հարցազրույցում Քերին ձեռնպահ է մնացել Բաշար ալ-Ասադի ոչ լեգիտիմության մասին ամերիկյան դիվանագիտության ավանդական ձևակերպումը կրկնելուց:
«Ի վերջո՝ մենք հարկադրված ենք լինելու բանակցել», - CBS հեռուստաընկերության եթերում ասել է Քերին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում բանակցությունները «վերագործարկելու» և արդեն հինգերորդ տարին շարունակվում ու առնվազն 215,000 մարդու կյանք խլած պատերազմը ավարտելու համար: