Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններին ընդառաջ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հնարավոր է համարել առաջիկա օրերին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ քաղաքական համաձայնության ձեռքբերումը, պայմանով, որ Իսլամական հանրապետությունը ապացույցներ ներկայացնի առ այն, որ իր ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում։
Քերին այսօր մեկնում է Շվեյցարիայի Լոզան քաղաք, որտեղ կայանալու են բանակցությունները Իրանի և վեց տերությունների միջև։
Միացյալ Նահանգները և միջուկային ևս 5 գերհզոր տերություններ բանակցություններ են վարում Թեհրանի հետ, որոնց նպատակն է՝ սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների թեթևացման դիմաց: