Մատչելիության հղումներ

Սիքյութա․ «ԱՄՆ-ը շարունակում է սատարել Մինսկի խմբի գործունեությունը»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ

Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակում է սատարել Մինսկի խմբի գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ դա կարևոր ձևաչափ է հակամարտության կարգավորման համար: «Հակամարտությունը պետք է կարգավորեն դրա կողմերը, իսկ մենք շարունակելու ենք աջակցել հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի շրջանակում», - հայտարարել է Սիքյութան, ով, հիշեցնենք, շուրջ մեկ ամիս առաջ է ստանձնել Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG