Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը սփոփանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Մարտի 11-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և եռահարկ շինության մասնակի փլուզման հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 17, վիրավորվել՝ առնվազն 55 մարդ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG