Եղանակային վատ պայմանների պատճառով Սերբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որը ընդամենը հինգ օրական երեխային շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով նրան տեղափոխում էր հիվանդանոց:
Երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունը հայտնում է, որ փրկվածներ չկան, բայց նշված չէ, թե քանի մարդ է գտնվել ուղղաթիռում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին յոթ մարդու մասին՝ ուղղաթիռի անձնակազմի չորս անդամները, երկու բուժաշխատող և փոքրիկ երեխան:
Ուրբաթ ուշ երեկոյան դեպի Բելգրադի հիվանդանոց ուղևորվող Մի-17 ուղղաթիռը, ըստ նախնական վարկածի, կործանվել է մառախուղի պատճառով:
Ռազմական ոստիկանությունը շրջափակել է ուղղաթիռի կործանման վայրը: