Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ ադրբեջանամետ պատգամավորը Բաքվում է՝ Ղարաբաղի մասին զեկույց կազմելու նպատակով


ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթեր, արխիվ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե բոյկոտում է զեկույցի պատրաստման գործընթացը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությամբ գտնվում է Ադրբեջանում։ Այսօր նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացում երկուստեք մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների ներկայիս գործընթացի, ինչպես նաև հեռանկարների շուրջ։ Երեկ Ուոլթերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում, նաև այցելել է Ղարաբաղից հարակդիր տեղահանվածների նոր բնակության վայր։

Զեկուցողի այցելությունների, հանդիպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի շատ հաղորդում են ադրբեջանցի պաշտոնյանների ասածները, քան՝ զեկուցողի խոսքերը։ Ամեն դեպքում, թեկուզ համառոտ մեջբերումներով, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանում կայացած հանդիպումներում Ռոբերտ Ուոլթերը նշել է, որ ԵԽԽՎ-ն իրեն հանձնարարել է Ղարաբաղի հակամարտության հարցով զեկույց պատրաստել, ինչն առաջացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դժգոհությունը։ Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է որպեսզի զեկույցը պատրաստի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ուոլթերը նաև ասել է, որ հակամարտությունը հարկ է կարգավորել՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից։ Իսկ փախստականների հետ հանդիպմանը, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները ափսոսանքով նշել են, որ հարկադիր տեղահանվածների խնդիրները դեռ մնում են չլուծված, և որ իրենց համար կարևոր էր ծանոթանալ փախստականների կյանքի պայմաններին՝ նշելով, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը փախստականներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց տներ։

Հիշեցնեք, որ զեկույցը վերնագրված է այսպես՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։

Այս ձևակերպումով, Ղարաբաղը ևս, փաստորեն, դիտարկվում է որպես Ադրբեջանի գլավյալ տարածք։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե բոյկոտում է զեկույցի պատրաստման գործընթացը։

Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու հարցը ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկել է անցյալ տարի աշնանը՝ քվեարկությամբ զեկուցող նշանակելով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերին։

Հիշենենք, որ նախկինում ևս Ղարաբաղի և «գրավյալ տարածքներ»-ի իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում զեկույցներ են պատրաստվել։ Տարբեր տարիներին զեկուցողներ են եղել Դևիդ Աթկինսոնը, Գորան Լենմարկերը, Թերի Դևիսը, բայց ոչ մի զեկույցի վերնագրում չկա «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակռրպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG