Ապրիլի 1-ից 4-ը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հրավերով Նիկոսիա կմեկնի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը։
Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: