Մատչելիության հղումներ

Ցուցարարների և ոստիկանության բախումներ Թուրքիայում


Թուրքիա - Ստամբուլում ցուցարարը պատրաստվում է «Մոլոտովի կոկտեյլ» շպրտել ոստիկանների վրա, 11-ը մարտի, 2015թ․
Թուրքիա - Ստամբուլում ցուցարարը պատրաստվում է «Մոլոտովի կոկտեյլ» շպրտել ոստիկանների վրա, 11-ը մարտի, 2015թ․

Թուրքիայի մի քանի քաղաքներում երեկ արձանագրվել են ցուցարարների բախումներ ոստիկանության հետ:

Հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եղել մեկ տարի առաջ մահացած 15-ամյա Բերքին Էլվանի հիշատակին, ով մահացու վիրավորվել էր 2013 թվականի հունիսին հակակառավարական ցույցերը ցրելու ընթացքում:

Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պատժել մեղավորներին:

էլվանը դուրս էր եկել հաց գնելու, սակայն մահացու վիրավորում էր ստացել ոստիկանի կողմից արձակված գազային նռնակից։ Պատանին 9 ամիս կոմայում մնալուց հետո մահացավ անցած տարի մարտի 11-ին: Որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել Էլվանի մահվան կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG