Մատչելիության հղումներ

Բուդաղյանների հայրը գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան


Էմիլ Բուդաղյան
Էմիլ Բուդաղյան

2013թ․ հունիսին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր «Ազատությանը» փոխանցեց Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:

Ըստ Ալումյանի, ներկայացված գանգատով Բուդաղյանը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր, 2-րդ ու 10-րդ հոդվածները:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին, 2-րդ կետը վերաբերում է անմեղության կանխավարկածին: 2-րդ հոդվածը վերաբերում է կյանքի իրավունքին, 10-րդ հոդվածը վերաբերում է նաև տեղեկություն փնտրելու և ստանալու իրավունքին»,- մանրամասնեց փաստաբան Ալումյանը:

Հայկ Ալումյանը հիշեցրեց՝ գորիսյան միջադեպի դատավարությունը այս պահին ընթանում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Արտակ Բուդաղյան՝ սպանվածի եղբայրը, հանդես է գալիս որպես մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդհանրապես որևէ կարգավիճակով ներգրավված չէ դատավարությունում, մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը հանդես է գալիս որպես տուժող, իսկ որդիները՝ վկա են:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG