Մատչելիության հղումներ

Պուտինը պարգևատրել է ադրբեջանցի պաշտոնյաներին


Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադով
Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին և այդ երկրի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ, Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինի մարտի 5-ի հրամանագրում նշված է, որ ադրբեջանցի երկու գործիչները պարգևին արժանացել են Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ նպաստի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG