Արգենտինայի հյուսիս-արևմուտքում հեռուստահաղորդման նկարահանումների ժամանակ երկու ուղղաթիռներ օդում իրար են բախվել և կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ հաղորդման մասնակից 8 ֆրանսիացիներ, այդ թվում՝ 3 ճանաչված մարզիկներ, և արգենտինացի օդաչուները:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհվածների թվում են չեմպիոն առագաստանավորդուհի 57-ամյա Ֆլորանս Արթոն, լողորդուհի, օլիմպիական չեմպիոնուհի 25-ամյա Կամիլ Մուֆաթը և բռնցքամարտիկ, 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 28-ամյա Ալեքսիս Վաստինը:
Տեղական պաշտոնյաների վկայությամբ՝ պատահարի ժամանակ լավ եղանակ է եղել, և վթարի պատճառը դեռևս պարզ չէ: