Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան. Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նոր տերմինալներով


Երևանում գործող վճարովի ավտոկայանատեղիների ծառայությունից օգտվելու համար այսուհետ հնարավոր է նաև վճարում կատարել նոր ներդրված վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներով, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Առաջին փուլով դրանք տեղադրվում են Կենտրոնում և Արաբկիրում, իսկ երկրորդ և երրորդ փուլերով կտեղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:

Քաղաքապետարանը նշում է, որ այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ-կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար՝ առանց միջնորդավճարի:

«Տերմինալները տեղադրվում են կա՛մ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կա՛մ հարակից որևէ հարմար հատվածում: Տերմինալների տեղադրմամբ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալ պարզաբանման հետ կապված քաշքշուկները գրեթե կբացառվեն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG