Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վավերացրել է ՀՀ քաղաքացիների 30-օրյա կացության մասին համաձայնագիրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց հաշվառման գտնվել գործընկեր-երկրի տարածքում 30 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նման մոտեցում է կիրառվում Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար։

Հայաստանի հետ համաձայնագիրը կնքվել է 2014 թվականի հուլիսի 11-ին Սոչիում։ Հիշեցնենք, հունվարին Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG