Մատչելիության հղումներ

Փոքրիկը գետը շրջված մեքենայում անցկացրել է կես օր ու հրաշքով ողջ մնացել


ԱՄՆ-ում ոստիկանները Յուտա գետը շրջված ավտոմեքենայից դուրս են բերել 18 ամսական Լիլիին՝ ով գլխիվայր վիճակում, ավտոմեքենայի նստատեղից կապված, մնացել էր ավելի քան կես օր: Մեքենայի վարորդը՝ Լիլիի 25-ամյա մայրը՝ Լին Ջենիֆեր Գրոսբեքը, զոհվել էր վթարի ժամանակ:

CNN-ի փոխանցմամբ, փրկարարներին ահազանգել է մի ձկնորս, ով տեսել է կիսով չափ ջրով ծածկված մեքենան, անիվները դեպի վեր: Ոստիկաններն ու փրկարարները մեքենան շուռ են տվել և վարորդի կողքի նստատեղին հայտնաբերել փոքրիկին: Նրանք վստահ են եղել, որ շուրջ 14 ժամ ջրի մեջ շրջված մեքենայում գլխիվայր մնացած փոքրիկը մահացած է, քանի որ վերջինս չէր շարժվում և հազիվ էր շնչում: Սակայն փոքրիկը, ի զարմանս փրկարարների, կենդանի է մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG