Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հարցով բանակցություններից դուրս գալը


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, արխիվ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, արխիվ

ԱՄՆ-ը կհեռանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, եթե Թեհրանի հետ ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի, ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Յուրաքանչյուր համաձայնություն պետք է հնարավորություն ընձեռի արևմտյան տերություններին՝ ստուգելու, որ Իրանը չի պատրաստվում ատոմային ռումբ ստեղծել, երեկ հեռուստատեսությամբ ասել է Օբաման, հավելելով․ - «Եթե նույնիսկ Թեհրանը խաբի, ապա մենք կունենանք բավականաչափ ժամանակ, որպեսզի միջոցներ ձեռնարկենք»։

Իրանի ու գերտերությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը նախանշված է մարտի 15-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG