Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Այդ մասին հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Սյունիքի մարզի Գորիս - Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կիլոմետր հատվածում անցած ուրբաթ օրը տեղի ունեցած քարաթափման հետևանքները Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարները վերացրել են, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG