ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային օրվան ընդառաջ պարգևատրել է մի խումբ կին մանկավարժների:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կին մանկավարժներին` անբասիր և դժվարին աշխատանքն արժանապատվորեն կատարելու համար:
Արմեն Աշոտյանը կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց միջազգային տոնի կապակցությամբ մի խումբ մանկավարժների հանձնել է պատվոգրեր, ևս վեց մանկավարժներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: