Մատչելիության հղումներ

ԱԴԾ. Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել


Ռուսաստանի ԱԴԾ պետ Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ
Ռուսաստանի ԱԴԾ պետ Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն այսօր հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալների ձերբակալության մասին։ Բորտնիկովն այդ մասին ասել է ռուսական «Առաջին» ալիքի եթերում։

«Այսօր երկու կասկածյալ է ձերբակալվել՝ ոմն Գուբաշև Անզոր և Դադաև Զաուր։ Այս մասին տեղյակ է պետության ղեկավարը»,- հայտնել է Բորտնիկովը։

Նա պարզաբանել է, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են։ «Քննչական միջոցառումները շարունակվում են»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG