Նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը, Մոսկվա ժամանած Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին իր երկրի դրոշի գույներով ժապավենով փաթեթավորած 6 մեխակ է դրել Նեմցովի սպանության վայրում։ Այնուհետև, Ռենցին առանձին-առանձին հանդիպել է Պուտինի ու վարչապետ Մեդվեդևի հետ։
Հանդիպման սկզբում Իտալիայի վարչապետը Պուտինին ասել է, որ ցանկանում է քննարկել Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունների հարցը՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։
Մարտի 4-ին Ռենցին Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին։
Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները ազդել են նաև Իտալիայի տնտեսության վրա, քանի որ Իտալիան Ռուսաստանը համարում է իր հիմնական արտաքին շուկաներից մեկը։