Մատչելիության հղումներ

Կմշակվի Հայաստան-ԵԽ 2015-17թթ․ գործողությունների ծրագիր


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Երևանում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը:

«Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները», - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG