Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին


Աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին այսօր ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

«Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։ Հանդիպմանը քննարկվեց հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG