Մատչելիության հղումներ

Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ շարքերը լքելու մասին


Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

«Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մասին, բայց տեղեկությունը, որ դիմում է ներկայացված նաև Ազգային ժողովի նախագահին մանդատը վայր դնելու մասին, չի համապատասխանում իրականությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին, և ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի մեր հարգելի ընկերոջ դիմումը կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ: Մեր ցանկությունն է, որ պարոն Օսկանյանը չլքի կուսակցության շարքերը», - հավելեց Զոհրաբյանը:

Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած կոշտ գնահատականներից հետո ԲՀԿ-ից և համանուն խմբակցությունից արդեն յոթ պատգամավոր է հեռացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG