Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվածների անուները՝ Մեսրոպ Նազարյան, Լևոն Ղազարյան (հայտնի է որպես «Երրորդ մասի Լյովիկ») և Դրաստամատ Թադևոսյան:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասաց, որ երեք մահածացներն էլ նախկինում դատվածություն են ունեցել։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք կրելը։
Նարինե Ղալեչյան
Մանրամասները տե’ս այստեղ: