Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի ռուսաստանցի փաստաբանը հայտնել է, որ Սնոուդենը ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ, եթե երաշխավորվի նրա նկատմամբ արդար դատավարության անցկացումը։
Փաստաբան Անատոլի Կուչերենան ասել է, որ Սնոուդենի վերադարձի հարցը քննարկում է ամերիկացի ու գերմանացի փաստաբանների հետ։
Սնոուդենի գտնվելու վայրը չի հրապարակվում, փաստաբանը նշել է, որ իր վստահորդը շրջում է թիկնապահների ուղեկցությամբ։
Մոսկվան Սնոուդենին ապաստան է տրամադրել 2013 թվականին։ ԱՄՆ-ը Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ամերիկացիները ռուսներին կոչ էին արել արտահանձնել Սնոուդենին, սակայն Մոսկվան մերժել է այդ պահանջը։