Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայող Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվեց


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

Արսեն Կարապետյանը զոհվել է Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից ստացած մահացու հրազենային վիրավորումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG