Լեհաստանի Սենատի խոսնակ Բոգդան Բորուսևիչը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանություններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել այդ երկիր՝ մասնակցելու Բորիս Նեմցովի հուղարկավորությանը։
Բորուսևիչը գլխավորելու էր լեհ պատգամավորների եւ քաղաքական գործիչների պատվիրակությունը։ Նրան հրաժարվել են վիզա տրամադրել։