ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը անհանգստություն է հայտնել Ռուսաստանում ֆուտբոլային ռասիզմի դրսևորումների կապակցությամբ։
Եթե 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ չդադարեցվեն այդ երկրի երկրպագուների ռասիստական դրսևորումները, ապա ՖԻՖԱ-ն ստիպված կլինի ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառել, ասել է Բլատերը։
ՖԻՖԱ-ի նախագահն անցած տարի այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։