Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անձի


Ռուս սահմանապահները մարտի 1-ին ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած սահմանախախտի:

«Մարտի 1-ին Գյումրիի սահմանապահ ուղեկալներից մեկում ազդանշան է ստացվել սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից: Հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին դեպի Հայաստանի տարածք», - «Ինտերֆաքսին» փոխանցել են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունից, - «Սահմանապահ ջոկատի կողմից որոնողական աշխատանքներ են կազմակերպվել, սահմանախախտը մի քանի ժամ անց հայտնաբերվել է: Նրան խուզարկելիս հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու թույլտվություն: Ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա քննության նպատակով»:

Ձերբակալվածի քաղաքացիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG