ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Ուկրաինայի արևելքում:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Պորոշենկոն Բայդենին տեղեկացրել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները շարունակում են գնդակոծել Դոնեցկը և Մարիուպոլը՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը:
Զրուցակիցներըքննարկել են նաև քննարկել են ԵԱՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպության դիտորդները չեն կարողացել հաստատել՝ արդյո՞ք ռուսական ծանր զինտեխնիկան ճակատի գծից հետ քաշվել է, թե ոչ:
Բայդենը գոհունակություն է հայտնել օրենսդրական բարեփոխումներ անցկացնելու՝ Ուկրաինայի կառավարության քայլերի կապակցությամբ:
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ անցած գիշերվա ընթացքում Լուգանսկում և Մարիուպոլի մերձակայքում հրադադարը հիմնականում պահպանվել է: