Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Կառավարությունը այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ անցկացրած արտահերթ նիստում որոշել է առաջարկել Ազգային ժողովի նախագահին մարտի 3-ին ժամը 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում գործադիրը առաջարկում է ընդգրկել «Շահութահարկի մասին», «Շրջանառության հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը՝ հարակից օրենքներով, և 1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG