Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-25-ը մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող՝ բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության համատեղ ուժերով։
Մասնակիցների թվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դեսպաններ, դիվանագետներ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։
Համաժողովի արդյունքներով մշակվելու է բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների փաթեթ։