Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին ակնհայտ ստելու մեջ։
«Ռուսաստանում համառորեն խեղաթյուրում են իրականությունը, բազմաթիվ դեպքերում իմ երեսին ստում են իրենց գործողությունների մասին», - ասել է Քերրին Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովում։
Ռուսաստանի իշխանությունները մշտապես հերքում են, որ ուկրաինական հակամարտությանը մասնակցում է իրենց կանոնավոր բանակը, սակայն չեն բացառում ռուս կամավորների ներգրավվածությունը։ Պաշտոնական Մոսկվան նաև ժխտում է, թե անջատողականներին զենք է մատակարարում:
Արևմտյան երկրները, մինչդեռ, համարում են, որ այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։