Հունաստանի իշխանությունները մինչև այսօր առավոտ հետաձգել են բարեփոխումներին միտված ծրագրի ներկայացումը, որի նպատակն է 4 ամսով երկարացնել երկրի միջազգային վարկավորումը։
Փետրվարի 20-ին Աթենքի ու եվրոյի գոտու այլ երկրների միջև համաձայնություն էր ձեռք բերվել, համաձայն որի՝ Հունաստանին մինչև փետրվարի 23-ը ժամանակ էր տրվել Եվրոպական կենտրոնական բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին ու Եվրահանձնաժողովին բարեփոխումների ծրագիր ներկայացնելու համար։