Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը։
Կրելմի առաջնորդը քիչ հավանական է համարել Ուկրաինայի հետ պատերազմը՝ հույս հայտնելով, որ նման բան երբեք չի լինի։
Պուտինը կրկին հերքել է մեղադրանքները, թե Դեբալցևոյում ուկրաինական զորքերի պարտության պատճառը Մոսկվան է։
Ռուսաստանի նախագահն ասել է, որ պահպանում է կապը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ և ենթադրում է, որ հրադադարի մասին Մինսկում ձեռք բերված համաձայնությունը կպահպանվի, ու իրավիճակը Հարավային Ուկրաինայում աստիճանաբար կնորմալանա։