Մատչելիության հղումներ

Հոլիվուդի կյանքն արտացոլող ֆիլմը ստացավ գլխավոր «Օսկարը»


2015-ի «Օսկար»-ը՝ «Բըրդմեն» ֆիլմին
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Հոլիվուդի կյանքն արտացոլող ֆիլմը դարձավ հոլիվուդյան հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիրը։

Լոս Անջելեսում ավարտվեց կինոաշխարհի ամենահեղինակավոր՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ավելի քան 225 երկրներում հեռարձակվող տարվա ամենագլխավոր և ամենադիտվող շոուն տեղի ունեցավ 87-րդ անգամ։

Տարվա գլխավոր մրցանակը՝ «Օսկարը» լավագույն ֆիլմի համար բաժին հասավ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Birdman» ֆիլմին, որը պատմում է նախկին և մոռացված կինոաստղ, հոլիվուդյան մի դերասանի մասին, ով փորձում է վերադարձնել երբեմնի փառքը։ Նաև լավագույն ռեժիսուրա, լավագույն օպերատորական աշխատանք, ամենաօրիգինալ սցենար. մեքսիկացի ռեժիսորն, ով հատնի է նաև իր օսկարակիր «Բաբելոն» և «Գեղեցիկ» ֆիլմերով, Հոլիվուդի «Դոլբի» թատրոնից դուրս եկավ չորս ոսկյա արձանիկներով։

Ամերիկացի կինոքննադատները լավագույն դերասանուհի ճանաչեցին Ջուլիանա Մուրին՝ «Վերստին Էլիս» ֆիլմում լեզվաբանության պրոֆեսորի մարմնավորելու համար։

«Կինոմատոգրաֆները պարտավոր են մարդկանց ուշադրությանը ներկայացնել կարևոր խնդիրներ, որպեսզի դրանց լուծումները հնարավորինս շուտ գտնվեն»,- մրցանակը ստանձնելու ժամանակ հայտարարել է Մուրը.- «Ուրախ եմ, որ մեզ մոտ ստացվել է ներկայացնել Ալցհեյմերի հիվանդությունը։ Շատ մարդիկ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, մեկուսացված են զգում իրենց։ Մեր ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ այդ մարդիկ այսուհետ կզգան, որ իրենց միայնակ չեն»։

Լավագույն դերասան ճանաչվեց 33-ամյա Էդդի Ռեդմեյնը, ով «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում մարմնավորել է հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգին:

Կինոքննադատները հասցրել են ամփոփել անցած գիշեր տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքները։ 87-րդ «Օսկարը» թերևս ամենաքաղաքականացվածն էր։ Ներկայացված ավելի քան 100 ֆիլմերի սյուժեների մեծամասնությունը քաղաքական ենթատեքստ ուներ։ Ամենաքաղաքականացված ֆիլմը՝ ռուսական «Լևիաթանը», չնայած կանխատեսումներին, «Օսկարի» չարժանացվավ։ Անդրեյ Զվյագենցեվի աղմուկ հանած ֆիլմը, որը պատմում է ռուսական իրականության մասին՝ մաֆիա, ռեժիմին չենթարկվողներին ուղղված հալածանքներ, համատարած դաժանություն, իր տեղ զիջեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմին՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ «Իդան» պատմում է լեհ օրիորդի մասին, ով իր մանկությունն անցկացրել է եկեղեցուն կից մայրատանը և միայն հասուն տարիքում պարզում է, որ ծնողները Հոլոքոստի զոհեր են։

Այս անվանակարգում առաջադրված մյուս կինոնկարը «Մանդարինն» է՝ վրացի ռեժիսոր Զազա Ուրուշաձեի ֆիլմը, որը սակայն ներկայացված էր Էստոնիայի կողմից։ Ֆիլմը էստոնացիների մասին է, ովքեր 90-ականներին մեկնում են Աբխազիա՝ մանդարինի այգիներ հիմնելու և արդյունքում ներքաշվում պատերազմի մեջ։

87-րդ «Օսկարն» աչքի ընկավ ևս մեկ աղմկահարույց ֆիլմով։ Տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակներում քննարկված ֆիլմը ճանաչվեց լավագույնը փաստավավերագրական ֆիլմ անվանակարգում։ Լրագրող Լորա Պոյտրասի «Քաղաքացի չորս» ֆիլմը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG