Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ն «շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը։

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG