Անցած շաբաթ օրը «զինյալ ահաբեկչական խմբավորումների» կողմից արձակված հրասանդների՝ Հալեպի տարբեր շրջաններում ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ կան հայ համայնքում: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց «Գանձասար» թերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը:
Ըստ Պողիկյանի՝ զոհվել են Սաքո Կարագյուլյանն ու Հարութ Աքսանյանը, վիրավորվել` Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեղյանը և Նազո Աքսանյանը:
Ռուզան Գիշյան