Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ քառօրյան


Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է ԲՀԿ խմբակցության կողմից ԱԺ քառօրյան բոյկոտելու մասին, Երևան, 23-ը փետրվարի, 2015թ․
Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է ԲՀԿ խմբակցության կողմից ԱԺ քառօրյան բոյկոտելու մասին, Երևան, 23-ը փետրվարի, 2015թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի քառօրյան: Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինչից հետո ԲՀԿ-ի ողջ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:

«Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյան: Առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես կգա հստակ պարզաբանումներով և հանրությանը և իր գործընկերներին կներկայացնի իր քայլերը և իր ռազմավարությունը», - ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG