Այսօր Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ խնդիրները, միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է 2015 թվականի Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և Հայաստանի Զինված ուժերիու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ: