Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերին


Լուսանկարը՝ Ազգային Ժողովի մամուլի ծառայության
Լուսանկարը՝ Ազգային Ժողովի մամուլի ծառայության

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ հանդիպման ժամանակ:

Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Ազգային Ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին Շարմազանովը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակի տարում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համար ակտուալ թեմաներից մեկը հանդիսանում է ահաբեկչության և նացիզմի բոլոր դրսևորումների կանխարգելումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG