Մատչելիության հղումներ

Հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսները կվերադարձվեն


Երևանի Հյուսիսային պողոտայի նորակառույցները

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հաստատեց հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան, ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG