Մատչելիության հղումներ

Դատախազությունը անհեթեթ է որակում Չայկային Կոստանյանի նամակի հարցով կասկածները


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում դիմում է ցուցարարներին, 15-ը հունվարի, 2015թ․
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում դիմում է ցուցարարներին, 15-ը հունվարի, 2015թ․

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության փաստով հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված միջնորդության շուրջ «լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով» Հայաստանի դատախազությունը այսօր տեղեկացնում է, որ «խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 3-ին տարածել է սպառիչ հաղորդագրություն»:

Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ Գլխավոր դատախազությունը խոստանում է գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես տրամադրել տեղեկատվություն:

«Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք», - ասված է Հայաստանի դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG